ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ցուցակների պատերազմը մենք չենք սկսել

Ցուցակների պատերազմը մենք չենք սկսել
14.04.2013 | 14:45

Ի պատասխան Մագնիցկու ցանկի` ՌԴ-ն հրապարակեց սեփական ցուցակը` 18 անունով: «Ցուցակների պատերազմը մենք չենք ընտրել, բայց ակնհայտ շանտաժին չպատասխանելու իրավունք մենք պարզապես չունեինք: Ժամանակն է, որ Վաշինգտոնի քաղաքական գործիչները գիտակցեն՝ Ռուսաստանի նման երկրի հետ հարաբերություն կառուցելիս խրատատուի և անթաքույց դիկտատի ոգով առաջնորդվելն անհեռանկարային է»,-ասել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ